Լրահոս
Օրվա լրահոսը

«Գեղարքունիքի մարզը ամենաաղքատ մարզն է». Սաթենիկ Բադեյան

Նոյեմբեր 26,2012 12:36

«Այս տարվա ընթացքում այցելել ենք 40 համայնք, անդրադարձել ենք բնակիչների խնդիրներին եւ թե ինչ խնդիրներ կան Սեւանում ընդհանրապես: Սեւանի մակարդակը օր օրի բարձրանում է, իսկ ափամերձ տարածքները աղտոտվում են»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով «Ով կգոյատեւի Սեւանում» ֆիլմի մանրամասներին, նշեց «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանը:

Նրա համոզմամբ՝ ամեն տարի ափամերձ տարածքների մաքրման համար հատկացվում է 125 միլիոն դրամ, սակայն ամեն ինչ շատ ծանր է գնում. «Համայնքների վրա Սեւանի ռեժիմը խիստ ազդում է, կարծես ոչ մի բան նախատեսված չէ: Գեղարքունիքի մարզում ունենք շատ մեծ արտահոսք: Նախկին գյուղապետն ասել է, որ 800 աշխատող տղամարդ դուրս են եկել այս տարի, աշխատունակ բնակչությունից 99%-ը դուրս է եկել: Այս եւ այլ խնդիրների շուրջ նկարահանել ենք ֆիլմ եւ նրանում արտացոլել ենք բոլոր խնդիրները»:

Տարածքային հետազոտությունների զարգացման կենտրոնի նախագահ Սաթենիկ Բադեյանը համոզված է, որ Գեղարքունիքի մարզը ամենաաղքատ մարզն է, այս տարածքում միշտ գյուղատնտեսությունը բնութագրվում է վնասով, ափամերձ համայնքների գյուղերը տարբերվում են լճի մոտ գտնվող գյուղերից. «Լճում ձկնային պաշար գոյություն չունի, մարդիկ զրկվել են եկամտի աղբյուրից, ունենք մեծ արտահոսք, գնալով գյուղերը դատարկվում են: Ձկնորսներից լավ ոչ ոք չի հասկանում Սեւանի էկոլոգիական վիճակը: Շուտով լիճը, եթե ճահճանա, ոռոգման ջուրն այլեւս պիտանի չի լինելու, սարսափելի վիճակ է, մարդիկ բնության պահպանության մասին չեն մտածում ընդհանրապես»:

ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բաղդուղ Գաբրիելյանի պնդմամբ՝ գետերի վիճակը պետք է բարելավվի, այնինչ ոչ թե բարելավվում, այլ օր օրի վատանում է. «Համալիր մոտեցում պետք է լինի, արհեստական ձկներ աճացնելով արդյունք չենք ստանա: Պետք է լինի բնական ձվադրում, այլապես ամեն տարի անիմաստ գումար է ծախսվում: Սեւանի ավազանը հատուկ գոտի է, եւ հատուկ մոտեցում պետք է ցուցաբերվի»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930