Այս պահին Բաղրամյան 26 հասցեում՝ նախագահի նստավայրի մոտ,բողոքի ակցիա են կազմակերպել Նաիրիտ գործարանի մոտ 500 աշխատակիցները, որոնք պահանջում են իրենց 11 ասվա աշտավարձերը:Aravot.Am-ին նաիրիտցիները ասացին, որ այլեւս անհնար է սպասել եւ անիմաստ խոստումներով կերակրվել.«Ամեն օր խոստանում են, որ եկող շաբաթ կտան աշխատավարձը, բայց խոստումները չեն կատարում,չեն մտածում մարդկանց մասին, ոչ ոք չի հարցնում 11 ամիս ո՞նց ենք ապրել առանց աշխատավարձի, մենք պահանջում ենք ոչ միայն աշխատավարձը, այլեւ, որ երկրի նախագահը մտածի, թե երկրի միակ, համաշխարհային համբավ ունեցող գործարանը ինչպե՞ս աշխատեցնի՚:
Գործարանի պրոֆմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանը այսօր հանդիպել է Էներգետիկայի նախագահ Արմեն Մովսիսյանի հետ, վերջինս խոստացել է՝ մեկ ամսվաաշխատավարձը վճարել այս շաբաթ եւ մեկ ամսվա աշխատավարձն ել կվճարվի դեկտեմբերին: Սակայն այս լուրը լսելով՝ ցուցարարները դժգոհեցին, որ ստացած գումարը չի բավականացնի ոչ պարտքերը փակելուն, ոչ սնվելուն,դեռ առջեւում էլ Ամանոր է:«Հեսա-հեսա նոր տարի է, աշխատավարձը որ տան՝ 2 կգ պոպոք չենք կարող առնել, որն առնենք, որը թողնենք, ամսի 20-ին կառալյոկի կիլոն կդառնա 1000 դրամ, միրգ առնենք, միս առնենք, թե պոպոք պնդուկ, չենք անի նոր տարի: Եթե մի հատ էլ պարտք անեն, աստված գիտի՝ մյուս աշխատավարձը,երբ կստանանք, կստանանք,թե չէ…»:
Կարդացեք նաև
Նելլի Բաբայան