Աշխարհի առաջատար թենիսիստուհիները ծանրաբեռնված մրցաշրջանից հետո հանգստանում են: Առավել ակտիվ են Սերենա Ուիլյամսը եւ Կարոլին Վոզնյացկին: Եթե Սերենան նախընտրում է օվկիանոսը եւ մոտորանավակը, Կարոլինը ժամանակն անցկացնում է գոլֆ խաղալով: Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Վոզնյացկին հրաշալի տիրապետում է նաեւ գոլֆի մականին: Բայց նա խաղում է ոչ միայն անձնական հաճույքի, այլեւ տղամարդկանցով շրջապատված լինելու համար: