Ռուսաստանի հավաքականի կազմում Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2011 թվականին Բաքվում կայացած աշխարհի առաջնության չեմպիոն Միշա Ալոյանը փետրվարին կմասնակցի Բռնցքամարտի համաշխարհային սերիայի մրցաշարին: Այս մասին հայտարարել է Միշայի անձնական մարզիչ Էդուարդ Կրավցովը: Մրցաշարի շրջանակներում Ռուսաստանը 5:0 հաշվով ջախջախել է Ալժիրին եւ 2:3 հաշվով պարտվել Լեհաստանին:
«Մենք այս որոշումը կայացրել ենք իրար հետ խորհրդակցելուց հետո: Նոյեմբերի 27-ից հավաք ենք սկսելու Չեխովում, հունվարին մարզումները կշարունակենք Կիսլովոդսկում, իսկ փետրվարին Միշան կմտնի ռինգ` մրցման», – հայտարարել է մարզիչը:
WSB սերիայում Ռուսաստանի մրցակիցներն են Ալժիրը, Լեհաստանը, Ադրբեջանը, Մեքսիկան եւ Արգենտինան:
Պատրաստեց Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԸ