Հայաստան համահայկական հիմնադրամի Գործադիր վարչության
Համահայկական հիմնադրամի Գործադիր վարչության տնօրեն
պարոն Արա Վարդանյանին
Կարդացեք նաև
Հարգարժան հայրենակիցներ.
Սիրիահայության կյանքին ու գոյությանը սպառնացող վտանգի պայմաններում և նրանց համահայկական ճիգերով օգնելու և սատարելու անհետաձգելի պահանջը նկատի ունենալով, Եվրոպայի Հայերի Համագումարի անդամների ու վարչության անունից առաջարկում ենք Հայաստան Համահայկական Հիմնադրամի այս տարվա դրամահավաքի հայտարարված 10%-ի փոխարեն, հանգանակված գումարի զգալի մասը հատկացվի սիրիահայության, ի մտի ունենալով թեկուզ միայն այն ճշմարտությունը, որ դրամահավաքին մասնակցած նվիրատուների ճնշող մեծամասնությունը իրենց հոգու խորքում նկատի են ունեցել սիրիահայության գոյությանն սպառնացող աղետալի արհավիրքը:
Սիրիահայությունը այսօր կարիք ունի բոլոր հայության և մանավանդ իր նորանկախ հայրենիքի ամբողջական և անվերապահ նեցուկին:
ԵՀՀ-ի անունից շոնորհավորում եմ Հիմնադրամի ստեղծման 20-ամյակը, համահայկական այդ կառույցին մաղթելով նորանոր հաջողություններ:
Հարգանքներով՝
Եվրոպայի Հայերի Համագումար
Նախագահ
Կարո Հակոբյան
25.11.2012 թ.
Ուփսալա. Շվեդիա