Մանչեսթերում ավարտվեց երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ռիկի Հատոնի եւ ուկրաինացի Վյաչեսլավ Սենչենկոյի մենամարտը, որի 9-րդ ռաունդում բրիտանացին հուժկու հարված բաց թողնելով լյարդի շրջանում` հայտնվեց ռինգի հատակին ու չկարողացավ ոտքի կանգնել: Նոկաուտ:
Հատոնը, որի մականունը «Վարձու մարդասպան» է, վերջին անգամ ռինգում եղել էր 2009 թվականի մայիսին եվ արդեն 2-րդ ռաունդում խորը նոկաուտի ենթարկվել ֆիլիպինցի Մենի Պակյաոյից: Դրանից հետո նա տրվեց խմիչքին ու թմրադեղերին, հայտարարեց մարզական կարիերան ավարտելու մասին, նույնիսկ մի քանի անգամ ինքնասպանության փորձ կատարեց: Բայց իր մեջ ուժ գտավ ու վերադարձավ ռինգ, թեեւ` անհաջող: «Ես ցանկանում էի ստուգել, թե կարո՞ղ եմ կրկին հանդես գալ համաշխարհային ռինգում եւ պատասխանն ստացա` ոչ: Հարկավոր է տղամարդ լինել եւ ընդունել պարտությունը: Սա Ռիկի Հատոնի վերջն էր», – պարտությունից հետո հայտարարել է բռնցքամարտիկը:
Պատրաստեց Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԸ