Այսօր` նոյեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում Վանաձորի Շտապբուժօգնության կենտրոնից ոստիկանության Վանաձորի բաժին հայտնել են, որ Զորավար Անդրանիկի 18 շենքի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է 28-ամյա Պարգև Պողոսյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանի, հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ:
Տեղում է եղել նաև ոստիկանության Բազումի բաժանմունքի օպերատիվ քննչական խումբը: Պարզվել է, որ ժամը 03:30-ի սահմաններում Լազյան 45 շենքի բնակիչ Պ. Պողոսյանը, վարելով «Աուդի A4» մակնիշի 32 ԼՏ 830 համարանիշի ավտոմեքենան, Զ. Անդրանիկի 18 հասցեի մոտ բախվել է թիվ 5 շենքի պատին: Ինչի հետևանքով էլ մահացել է:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: