Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հակահայկական հայտարարությունն իսկական իրարանցում առաջացրեց սոցիալական ցանցերում և դարձավ շաբաթվա ամենաքննարկվող թեմաներից մեկը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ նախագահը Twitter սոցիալական ցանցում թողել էր հետևյալ գրառումը. «Հայաստանը, որպես պետություն, ոչ մի արժեք չունի: Դա իրականում գաղութ է, որը ղեկավարվում է դրսից»:
«Էշն ինչ իմանա, նուշն ինչ ա», – գրել է ֆեյսբուքյան օգտատեր Դինա Սարգսյանը, Մերի Նալբանդյանն էլ ավելացրել է. «Ուրիշ բան գիտի՞, որ ասի», Էդգար Սահակյանն էլ փորձել է հանգստացնել բոլորին, գրելով. «Հայրենակիցներ ջան. ձեր նեռվերը մի փչացրեք, էս անասունը արժանի չի դրան, ավելի ճիշտ ամբողջ Ադրբեջանը անասունների բնակատեղի է. թեթև տարեք»: «Ամենայն Ադրբջանյո չոբան Իլհամ Ալիևը իր թվիթերում սենց մի մտքի մարգարիտ է երկնել. «Armenia as a country is of no value. It is actually a colony, an outpost run from abroad, a territory artificially created on ancient Azerbaijani lands», – իր ֆեյսբուքյան ընկերներին տեղեկացրել է Կոնստանտին Տեր-Նակալյանը, և ավելացրել. «Յարաբ տեսնես՝ կգա՞ էն օրը, որ սույն ինցեստի հետևանքը կսկսի ինչ-որ մի նոր երգ երգել… Տնաշենի տղեն ոնց որ թութակ լինի՝ հա նույն բառերը, հա նույն բառերը… Արա, դե արդար չի էլի, դաժե նորմալ թշնամի չունենք»:
Ալիևի այս հայտարարությանն անդրադարձել է նաև Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա Ալիևին անվանել է բռնապետական պետության բռնապետ առաջնորդ՝ նկատելով, որ իր ցինիկ հայտարարություններով Ալիևը հաստատում է, որ այսօր էլ դեռ մնացել են ֆաշիզմի կողմնակիցներ:
Տիգրանուհի Թասլակյան