Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, 74 կգ քաշային հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը, որ այս օրերին «KSV Aalen» ակումբի կազմում հանդես է գալիս Գերմանիայի ակումբային առաջնությունում, երեկ միավորների 5:2 առավելությամբ հաղթել է Լոնդոնի մեկ այլ արծաթե մեդալակրի` Պետեր Լորինզին, որը օլիմպիական խաղերում հանդես էր գալիս 66 կգ քաշային կարգում, իսկ հիմա անձնական քաշը բարձրացրել է:
Արսենի ակումբն անցավ փլեյ-օֆֆ եւ մեր ըմբիշը հաջորդ գոտեմարտը վարելու է եկող շաբաթ օրը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ