«Daily Mail»-ի փոխանցմամբ անգլիական «Սթոք Սիթի» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան, 21-ամյա Ջեյմի Նեսսը պատմել է, որ իր «Ալֆի» անունով մեկ տարեկան շնիկը իրեն եւ ընկերուհուն՝ Հիզեր Վեյրին, փրկել է գազով թունավորվելուց: Նեսսը եւ Վեյրը նկատել են, որ վերջին շաբաթներին իրենց չորքոտանի բարեկամը ակտիվ չէ, քիչ է շարժվում եւ անընդհատ քնում է: Ինչ-որ բան կասկածելով՝ ֆուտբոլիստը հրավիրել է գազի ծառայության աշխատակիցներին, որոնք տանը թերայրված գազի արտահոսք են հայտնաբերել, որը մահացու է մարդու համար:
Պատրաստեց Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԸ