Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եթե Գագիկ Ծառուկյանը միասնական թեկնածու դառնա՝ «Հայրենիք եւ Պատիվը» կկասեցնի անդամակցությունը ՀԱԿ-ին

Նոյեմբեր 25,2012 10:03

ՀԱԿ մաս կազմող «Հայրենիք եւ Պատիվ» կուսակցությունը չի ողջունում, որ ՀԱԿ-ԲՀԿ միասնական թեկնածուն լինի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը: Նա ընդգծեց, որ եթե 2013-ի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջադրի իր թեկնածությունը՝ «Հայրենիք եւ պատիվ» կուսակցությունը կմասնակցի, կօգնի ՀԱԿ-ին, իսկ եթե չառաջադրվի վերջիններս կկասեցնեն իրենց անդամակցությունը ՀԱԿ-ին:

Գառնիկ Մարգարյանը ասաց, որ իրենք մեկ շաբաթից իրենց վերջնական որոշումը կհրապարակեն: Հավելելով, որ ժամկետները կախված են Լեւոն Տեր-Պետրոսյանի լռությունից: «Եթե էլի ձգվեց՝ մենք մի երկու օր էլ կսպասենք: Ճիշտ է ժամանակը սուղ է, բայց ուրիշ ելք չունենք մեր մոտեցումը դա է»,- ավելացեց Գառնիկ Մարգարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930