Լրահոս
Օրվա լրահոսը

Զրոյի «հմայքը» կամ ոչ «գլամուրները»

Նոյեմբեր 25,2012 00:07

Օրերս գնացել էի Գոռ Կիրակոսյանի «Կորած-մոլորվածը Հայաստանում» հայ-ամերիկյան ֆիլմը դիտելու: Առաջին անգամ տոմս չունեի, չնայած տոմսի խնդիր երբեւէ չեմ ունենում: Այս անգամ ինձ «ապաստան» տվեց ռեժիսոր Արա Երնջակյանը, այլապես չէի պրծնի դերասանուհի Գոհար Իգիթյանի «ձեռքից»` պարզվեց նրա «օրինական» տեղն եմ զբաղեցրել, ինչի առիթով տիկինը իրավացիորեն սրտնեղեց:

Ի դեպ, ֆիլմին նախորդած նախորդած ասուլիսին  կազմակերպիչները կոլեգաներիս ձեւական տոմսերով էին «պատվել»` զրո կարգում. դրանք ուղղակի ավելորդ աթոռներ էին եզրին դրված, ու  ֆիլմի պատասխանատուները, հավանաբար մտածել էին, թե լրագրողները այլ «սորտի»  հանդիսատես են եւ նրանց դա էլ է շատ: Դրա փոխարեն, լավագույն տեղերի համար հրավիրատոմսեր ունեին ֆիլմից ու մշակույթից անտեղյակ լիքը «գլամուր»դեմքեր` շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, սերիալային «աստղեր»եւ այլն:  Ու այնպես չէր, որ դահլիճում ասեղ գցելու տեղ չկար, եւ լրագրողներին շնորհ էին արել` զրո կարգի տեղեր տրամադրելով:

Ընդնարապես Հայաստանում լուրջ մակարդակով կազմակերպված միջոցառումների ժամանակ լրագրողները միշտ ապահովված են լինում հրավիրատոմսերով ու նստում են լավագույն տեղերում, որովհետեւ կազմակերպիչները գիտակցում են, որ իրենց միջոցառման հաջողությունյան մեջ բաժին ունեն ԶԼՄ-ները: Լրագրողների հետ գրագետ են աշխատում, օրինակ, Ազգային օպերային թատրոնը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումը, դասական երաժշտության «Վերադարձի» փառատոնը, Հայաստանի պետական կամերային նվագախումբը` դիրիժոր Ղարաբեկյանի օրոք եւ այլն: Ցանկը կարելի է շարունակել…

Հիմա` մեր մշակութային դեմքերի  մասին. որպես կանոն նրանց տաղանդավոր ու վաստակաշատ լինելը ուղիղ համեմատական է համեստությանը: Իսկ, օրինակ, կիսատ-պռատ դափնիներով մարդիկ հրապարակային վայրերում քայլում են աստղի նման, ասես աշխարհն իրենցն է: Ծիծաղելին այն է, որ շատերի պարագայում, այդ աշխարհը փոքր է` Երեւանից դուրս նրանց չեն էլ ճանաչում, իսկ դեմքները լավագույն դեպքում կարող են հիշել, ասենք անորակ սերիալից: Սերիալ նայողներն էլ գիտենք հիմնականում ովքեր են….

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930