Լրահոս
Օրվա լրահոսը

Զանցավոր համագործակցություն

Նոյեմբեր 24,2012 21:16

«Առավոտի» 19.10.2012թ. համարում Հանրապետության նախագահին ուղղված բաց նամակ էր հրապարակվել, որը վերաբերում էր Թիվ ԵԷԴ/0155/02/09 քաղ. գործով դատավոր Վ. Ասլանյանի 16.02.2012թ.-ին կայացրած վճռին ու Վճռաբեկ դատարանի 08.08.2012թ. որոշմանը: Նշված դատական ակտերի արդյունքում մի քանի տարի առաջ Հայաստան ներգաղթած անչափահասներ, միակողմանի ծնողազուրկ Խորեն եւ Գեւորգ Խաչերյանները իրենց հորեղբոր ու հորաքրոջ բավարարված հայցի հիման վրա 21.11.2012թ-ին վտարվել են իրենց հանգուցյալ հոր տնից:

Երեխաներին վտարելու մասին դատավոր Վ. Ասլանյանը վճռի մի քանի տարբերակ էր կայացրել, անչափահաս երեխաների օրինական ներկայացուցչին տալով  մի տարբերակը, իսկ գործի մեջ պահելով դրանից էականորեն տարբերվող մեկ այլ տարբերակ: Բնականաբար, անչափահասների ներկայացուցիչը բողոքարկել է իր մոտ եղած վճիռը, չիմանալով, որ գործի մեջ առկա է այլ բովանդակությամբ տարբերակ, իսկ վերաքննիչ դատարանը ստուգել է գործի մեջ եղած վճռի օրինականությունը: Այդ հանգամանքը պարզվեց վերաքննիչ դատարանի որոշումից հետո, որտեղ առաջին ատյանի դատարանի վճռից այնպիսի մեջբերումներ են կատարվել, որպիսիք երեխաներին տրված վճռում նշված չեն: Վճիռների տարբերությունը կազմում է ավելի քան 2 էջ:

Նշված զեղծարարությունը հայտնաբերելուց հետո վճռաբեկ բողոքում բարձրացվեց այդ հարցը, սակայն վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը պարտակեց դա` բողոքը վերադարձնելով և որևէ բառ չհիշատակելով այդ հիմքի մասին, ավելին, փաստացի օրինականացրեց նման գործելաոճը:

Այդ ամենն, ի դեպ, արվել է դատարանների նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելու և կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում:

Մինչև նշված վճիռի հիման վրա երեխաներին իրենց հայրական տնից վտարելը, նրանց մայրը մի քանի անգամ ԴԱՀԿ ծառայությանը դիմում է գրել, որպեսզի վտարելու դեպքում իրենց ապահովեն կացարանով, քանի որ նրանք որևէ այլ կացարան չունեն և մնալու են անօթևան: Հարկադիր կատարողները, սակայն, երեխաներին վտարեցին առանց կացարանով ապահովելու:

Երեխաներն այժմ դրսում են, նրանց հայրական տան դուռը փակ է, իսկ լույսերն` անջատված:

Կարեն Մեժլումյան

Փաստաբան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930