Նոյեմբերի 22-ին Երուսաղեմի հայկական պատրիարքարանի Կյուլպենկյան մատենադարանի սրահում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որի ընթացքում Երուսաղեմի հայկական համայնքի մի քանի նշանավոր գործիչներ պարգևատրվեցին ՀՀ սփյուռքի նախարարության մեդալներով: Ադրինե Գարագաշյանը պարգևատրվեց Ոսկե մեդալով, Մարի Պալյանը՝ «Արշիլ Գորկի» մեդալով, Վահե Գալայճյանը և Արփինե Նագգաշյանը՝ «Վիլյամ Սարոյան» մեդալներով:
Հանդիսությանը ներկա էր Հայաստանում Իսրայելի պատվավոր հյուպատոս Ցոլակ Մոմջյանը, Երուսաղեմի պատրիարքական տեղապահ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ