Ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն համարում է, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ ՐաՖՖի Հովհաննիսյանին Բաքու հրավիրելը սխալ էր: Գրում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
«Հովհաննիսյանին հրավիրելը կոպիտ սխալ էր: Պետք չէր նրան հնարավորություն տալ, որ ելույթ ունենա Ադրբեջանում: Ես նրան լավ գիտեմ: Նա միշտ թշնամաբար է տրամադրված եղել Ադրբեջանի նկատմամբ և իր վերաբերմունքը չի փոխել», – ասել է Գուլուզադեն «Ռեգնում»-ի հետ զրույցում: Քաղաքագետը վրդոհվել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում ասել է, որ Հայաստանը չի «օկուպացրել» այլ ազատագրել է տարածքները, – «Պետք է լուրջ հետաքննություն անցկացնել պարզելու համար, թե ով է Բաքու հրավիրել այդ մարդուն, քանի որ նա Ադրբեջանի բացահայտ թշնամին է»:
«Ռեգնում»-ը նշում է, որ ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր են տարածել տհաճ միջադեպի մասին, որն իբր թե կատարվել է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ Բաքվում՝ Ասիայի քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի շրջանակներում: Մասնավորապես «ԱՊԱ»-ն գրում է, որ «Րաֆֆի Հովհաննիսյանը մոտեցել է ամբիոնին ու հանդես եկել մեղադրանքներով»: Լրատվականը Հովհաննիսյանի արարքը որակում է «անտեղի» և, գրում է «Ռեգնում»-ը, այն դեպքում, երբ չի նշում, թե հայ քաղաքական գործիչն ում և ինչի մեջ է մեղադրել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ