Երեկ երեկոյան ԵՊՀ պատմության ֆակուլտետի կոլեկտիվի և ուսանողության անունից հայտարարություն է տարածվել, հետեւյալ բովանդակությամբ. «Նոյեմբերի 22`-ին ժամը 13-ին, 4 հոգի բարձրախոսով և տեսախցիկներով ներխուժելով ԵՊՀ պատմության ֆակուլտետ, կատարել են ապօրինի գործողություններ` խաթարելով ֆակուլտետի բնականոն աշխատանքը: Նրանք անհարկի աղմուկ են բարձրացրել, բարձրաձայն բղավել, արտահայտել իրենց քաղաքական հայացքները, անկարգություններ հրահրել: Երիտասարդների գործողությունները խոչընդոտել են ֆակուլտետի բնականոն գործունեությունը: ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, լսելով բարձրացած աղմուկ-աղաղակը, ընդհատել է իր դասախոսությունը ու փորձել միջամտել և հանդարտեցնել երիտասարդներին` պահանջելով դադարեցնել անկարգությունները և հեռանալ ֆակուլտետի մասնաշենքից: Երիտասարդները, չենթարկվելով դեկանի օրինական պահանջներին, շարունակել են անկարգությունները և գործադրել բռնություն` հրելով դեկանին, դասախոսական անձնակազմի որոշ ներկայացուցիչների և ուսանողների: Սադրած անկարգությունները հնարավոր է եղել դադարեցնել միայն ոստիկանության միջամտության արդյունքում: Լրջորեն մտահոգված լինելով վերոնշյալ փաստով` ԵՊՀ պատմության ֆակուլտետի կոլեկտիվը և ուսանողները խստորեն դատապարտում են կատարվածը և թույլ չեն տա որևէ մեկին խանգարելու ֆակուլտետի բնականոն գործունեությունը: ԵՊՀ-ի կանոնադրությամբ այն ապաքաղաքական հիմնարկ է»:
Մենք, որպես ԵՊՀ Պատմության ֆակուլտետի ուսանողներ, հայտարարում ենք.
Ա. Հայտարարությունը, որը տարածվել է ֆակուլտետի ուսանողության անունից, չի ներկայացնում բոլոր ուսանողների տեսակետը, եւ մեր անունից տարածվել է՝ առանց մեզ հետ նախապես համաձայնեցնելու կամ տեղյակ պահելու: Մենք ԶԼՄ-ներից ենք իմացել, որ մեր անունից նման հայտարարություն է տարածվել:
Բ. Հայտարարության մեջ դեպքը ներկայացված է կողմնակալ: Իրականում համալսարանում քաղաքական քարոզ տեղի չի ունեցել: Մենք չենք լսել որևէ քաղաքական ուժի կամ քաղաքական գործչի օգտին իրականացվող քարոզչություն:
Կարդացեք նաև
Գ. Հայտարարության մեջ որեւէ խոսք չկա այն մասին, որ իրականում համալսարանի երկրորդ հարկում ծեծեի են ենթարկել ակտիվիստներից մեկին, որին ականատես է եղել ԵՊՀ պատմության ֆակուլտետեի դեկան Էդիկ Մինասյանի և փոխդեկան Վահագն Հակոբյանը և մի քանի տասնյակ ուսանողներ:
Հայտարարության հեղինակները հայտարարությունը տարածել են ամբողջ ուսանղներիս անունից, սակայն չեն համաձանեցրել բոլորիս հետ: Սա անընդունելի գործելավոճ է և մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարում:
Տաթևիկ Պողպատյան՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագարության ամբիոնի ազգագրության բաժնի մագիստրանտ:
Էլեն Գրիգորյան՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի, մշակությանաության բաժնի ուսանող:
Գուրգեն Ասատրյան՝ ԵՊՀ Պատմության ֆակուլտետի, հայոց պատմության բաժնի ուսանող:
Լուսինե Հարությունյան՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետրի, մշակությաբանության բաժնի ուսանող:
Անուշ Ազնավուրյան՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի, մշակութաբանության բաժնի ուսանող: