Լրահոս
Օրվա լրահոսը

Տիկնիկներ` դերասանների նմանողությամբ. Բարբի տիկնիկների մասին

Նոյեմբեր 24,2012 18:46

Էլիզաբեթ Թեյլորի նմանությամբ արտադրվել են սպտակ և սև զգեստ կրող տիկնիկներ: Վերջիններիս արժեքը 150 դոլար է, իսկ սպիտակ զգեստ կրող տիկնիկներինը՝ 125 դոլար, հաղորդում է Daily Mail-ը։ Տիկնիկների թողարկումն իրականացվել է Էլիզաբեթ Թեյլորի և Ռիչարդ Բըրթոնի սիրավեպի մասին պատմող ֆիլմի՝ Liz&Dick-ի պրեմիերային ընդառաջ։ Սակայն տիկնիկների նախագծերն արվել են դերասանուհու մահից դեռ 10 տարի առաջ և հավանության են արժանացել նրա կողմից։

Նշենք, որ այս տարի լեգենդար դերասանուհին գլխավորել է հետմահու հարստանալ շարունակող հանրահայտ մարդկանց՝  «Forbes» ամսագրի կազմած վարկանշային աղյուսակը:
Սա առաջին դեպքը չէ, որ դերասանուհիների նմանողությամբ տիկնիներ են արտադրվում: Անցյալ տարի ևս «Մթնշաղ Արևածագ» ֆիլմի հերոսների`Ռոբերտ Պատինսոնի և Քրիստեն Ստյուարդի նմանողությամբ թողարկվեցին տիկնիկներ: Յուրաքանչյուրը արժեքը 29.95 ամն դոլար էր: Արտադրությունը իրականացրել է Mattel» բրենդը, որը պատկանում է Barbie» ընկերությանը: Նշնեք, որ 2010 թվականին ընկերությունը վաճառքի հանեց հոմոսեքսուալիստ տիկնիկի, որին անվանեցին Էնդի Միլզ: Խաղալիքի արժեքը կազմել է 179, 99 դոլար: Նա հագնված է եղել հոմոսեքսուալիստի նման:

Կան նաև մարդիկ, ովքեր իրենք են ցանկանում նմանվել բարբիների: Օրինակ` վերջերս սոցկայքերում հայտնված 21-ամյա Վալերիա Լուկյանովանի լուսանկարները առաջացրել էին մեծ հետաքրքրություն: Բարբի տիկնիկին նմանվելու համար աղջիկը դիմել է պլաստիկ վիրահատությունների:
Աղջիկների սիրելի տիկնիկների ստեղծման նախաձեռնողը դարձավ լուսանկարիչ Մարիլ Քլայթոնը: Ինչպես հայտնում է Bigpicture-ը՝ լուսանկարիչը չի կարողացել բացատրել իր ստեղծագործության ծագումը: Նրա խոսքով՝ նա շրջել է Տոկիոյի խաղալիքների խանութում, երբ տեսել է ճապոնական սյուռեալիստական մանրանկարչությունը: Դա էլ դարձել է տիկնիկների ստեղծման առիթը:

Պատրաստեց` Նազենի Բաղդասարյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930