Թուրգութ Օզալի արտաշիրմման քննության նախնական արդյունքներով Թուրքիայի նախկին նախագահի դիակի վրա թույնի չորս տեսակ է հայտնաբերվել: Հայտնում է «Զաման» թերթը:
Հայտնաբերված թույները ռադիոակտիվ քիմիական են՝ Կադիում, Ամերիցիում, Պոլոնիում, ինչպես նաև հայտնաբերվել է ԴԴՏ, որը նախկինում օգտագործում էին միջատների դեմ:
Ենթադրվում է, որ մինչ ԴԴՏ-ի միջոցով սպանելը, նրա մարմինը թուլացած է եղել ռադիոակտիվ քիմիական նյութերով:
Թուրգութ Օզալը մահացել է 1993թ., ըստ պաշտոնական վարկածի նա սրտի ինֆարկտ է ստացել: 1996թ. թուրքական լրատվամիջոցները տեսանյութ են հրապարակել, որտեղ քուրդ անջատողականների առաջնորդն ասում է, որ Օզալին թունավորել են թուրքական հատուկ ծառայությունները, քանի որ նա քրդերի հետ պայմանավորվել է կարգավորել ռազմական հակամարտությունը:
Կարդացեք նաև
Օզալի արտաշիրման աշխատանքները սկսվել են 2012թ. հոկտեմբերի 2-ին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ