Նոյեմբերի 23-ին, Մոսկվայում Ռուսաստանի հայերի միությունը և Ռուսաստանի «Ազերռոս» ադրբեջանցիների ազգային մշակութային միությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Գրված է Ռուսաստանի հայերի միության կայքէջում:
Փաստաթուղթը ստորարգել են ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը և «Ազերռոս»-ի նախագահ Սոյուն Սադիկովը:
Փաստաթղթում կողմերը նշել էն՝
* ռուս հասարակությունում ազգամիջյան խաղաղության ամրապնդման և փոխըմբռնման գործում ակտիվ մասնակցության ցանկությունը,
Կարդացեք նաև
* Իրենց նվիրվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանը,
* հակամարտության տարրերը Ռուսաստանի Դաշնություն բերելու անթույլատրելիությունը և ատելություն պարունակող բառապաշարի բացառումը իրենց ելույթներում և ԶԼՄ-ների հրապարակումներում:
Փաստթղթով ձեռք բերված հարաբերությունները կարգավորելու համաձայնությունները ի կատար կածվեն համատեղ միջոցառումներ կազմակերպելու միջոցով:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ