Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայի հյուպատոսն ու սրբազանը դարձան հարևաններ

Նոյեմբեր 24,2012 17:12

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր  Գյումրիում բացվեց  Ուկրաինայի հյուպատոսարան, որը կգլխավորի ջավախքահայ հայտնի գործարար Սոս Սահակյանը`  «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արման Սահակյանի հայրը: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Ուկրաինայում ճանաչված  գործարարի Գյումրի գալը ոչ միայն ոգևորել էր Գյումրու  նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանին, ով հույս ունի, թե ուկրաինական կապիտալը կհոսի Գյումրի , այլև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին:

Նախքան հյուպատոսարանի շենքն  օրհնելը, սրբազանը իր ուրախությունը այսպես հայտնեց . «Ես ձեզանից բոլորից ավելի  ուրախ եմ, որովհետև այս հյուպատոսարանը բացվում է մեր եկեղեցու` «Յոթվերք»-ի  հարևանությամբ, և մենք հարևաններ ենք դառնում, բացի  դրանից, բացվում  է իմ թաղում, որտեղ ես ծնվել, մեծացել եմ. կողքի հասցեն մեր տունն է, և ուրեմն մենք պատկից հարևաններ ենք դառնում Ուկրաինայի հյուպատոսարանի հետ: Եվ ինձ համար մեծագույն ուրախություն է տեսնել մեր բակը այսպես ավելի շքեղացած , ավելի գեղեցկացած, ուստի և  ինձ համար մասնավոր ուրախության առիթ է:

Բնականաբար Ռուսաստանի և Իտալիայի  հյուպատոսարանների բացումը վերջինը չպիտի լինեին, և շարունակվում է  այսօր  գործընթացը: Շնորհավորում ենք մեր քաղաքապետին և նաև հորդորում ենք, որ այս ընթացքը շարունակի և մեր քաղաքում նորանոր հյուպատոսարաններ բացվեն, որոնք բնականաբար և՛ բիզնեսը կխթանեն, և՛ մթնոլորտը  կփոխեն և՛ Գյումրին մեկուսացումից դուրս կգա և կդառանա կենտրոն` նաև զբոսաշրջության իմաստով,  նաև աշխարհին բացվելու իմաստով, որպեսզի ցանկացած զբոսաշրջիկ կամ ուխտավոր կամ պարզապես այցելու,  երբ որ այս քաղաք` մեր սիրելի  Գյումրի  մտնի, հասկանա, որ կենտրոն է  մտնում, ոչ թե պարզապես քաղաքներից մեկով եկել և անցնում է:

Սրբազանը պատվավոր հյուպատոսին  «բարի հարևանություն» ցանկացավ ` իր հերթին խոստանալով բարի հարևան լինել նրան: Շիրակի թեմի առաջնորդը  Վիրահայոց  թեմի առաջնորդ Վազգեն սրբազանի  ու Ջավախքի առաջնորդական փոխանորդ հայր Բաբկենի  հետ աղոթքով բացեցին հյուպատոսարանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930