Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է…

Նոյեմբեր 24,2012 17:04

Նոյեմբերի 22-ին գրանցվել է ընդդիմադիր քաղաքական ակտիվությունը ճնշելու հերթական դեպքը։ «Հակահարված» նախաձեռնության մի խումբ անդամներ փորձել են ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող երիտասարդությանը իրազեկել երկրում ձեւավորված բռնապետական ռեժիմի, քաղբանտարկյալների առկայության, ապօրինի դատավարությունների եւ այլ անօրինականությունների մասին։ Այդ նպատակով նրանք օգտագործել են դասամիջոցի մի քանի րոպեն։ Շենքից դուրս գալու ճանապարհին, սակայն, նրանց վրա են հասել ֆակուլտետի դեկանը մի խումբ անձանց հետ, բռնություն գործադրել տեղեկատվություն տարածելու սահմանադրական իրավունքներից օգտվող երիտասարդների նկատմամբ։ Վերջիններս ստիպված են եղել ոստիկանություն հրավիրել:

Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է այս ապօրինությունը։ Ցավալի է, որ իշխանության դեմ քարոզչությունը թույլ չտալու գործում իրեն շարքային «դրուժիննիկի» պես է պահել պատմության ֆակուլտետի դեկանը։ Կոնգրեսը պահանջում է իրավապահ մարմիններից օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել երիտասարդների նկատմամբ բռնություն կիրառած անձանց:

 Հայ Ազգային Կոնգրես

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930