Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Գինոսյան. Կգա մի օր, երբ ժողովուրդը կգնահատի իր հերոսներին

Նոյեմբեր 24,2012 16:27

«Երկար ժամանակ լռել ենք Լեոնիդ Ազգալդյանի մասին. ցավոք, մեր պետական այրերն ասում են` «ինչ հոբելյան է, որ ուզում եք միջոցառում կազմակերպել»: Մինչդեռ Ալգալդյանին հիշելն անհրաժեշտ է սերունդ դաստիարակելու եւ հայ մարդու կերպարը կերտելու համար»,-այսօր «Արմատ» ակումբում ասաց Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի մարտական ընկեր ու զինվոր, «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:

Նրա խոսքով. «Մենք պարտավոր ենք Երեւանում ունենալ Արցախյան ազատամարտի բոլոր հերոսների արձանները, նրանց անուններով փողոցներ եւ դպրոցներ: Ուրիշ երկրներում մեծարում են իրենց հերոսներին, իսկ մենք աղքատիկ հուշ-երեկոներ ենք կազմակերպում: Միեւնույնն է` Ազգալդյանը մնացել է պատմության էջերում: Նրա կերպարն անձեռակերտ հուշարձան է, որը շարունակելու է արարել իր նման մարդկանց: Լեոնիդն ասում էր, որ Ստամբուլի պատերի տակ է զոհվելու եւ վստահ էր, որ իր զինվորներն էլ են պատրաստ դա անել»:

Գագիկ Գինոսյանն ասաց, որ Գարեգին Նժդեհից հետո Ազգալդյանին  է համարում ամենակարգապահ հրամանատարը. «Նա առաջնահերթ իրենից էր կարգապահություն պահանջում, հետո` բոլորից: Նրա ջոկատում արգելված էր ծխել, խմել կամ զենքն անուշադրության մատնել: Մի անգամ զինվորներից մեկին հեռացրեց ծխելու համար: Զինվորը խնդրեց իրեն վերջին հնարավորությունը տալ, բայց Ազգալդյանն ասաց, որ նրան ներելով` ներվելու հնարավորություն է տալու մյուսներին: Նրա զինվորները գիտակցաբար էին պատասխանատու վարք  դրսեւորում»:

Գինոսյանը նշեց, որ Ազգալդյանը լրջագույնս պատրաստում էր զինվորներին եւ ջոկատը հավասարեցնում ազատագրական բանակի մակարդակին. «Նա զինվորի վրա ձայն չէր բարձրացնում եւ չէր հայհոյում, որովհետեւ բարոյական հանճար էր: Երեւի, ոմանք ուրախ են, որ այսօր նա չկա: Կարծում եմ` կգա մի օր, երբ ժողովուրդը կգնահատի իր հերոսներին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930