Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավորի թեկնածուի գործարար հայրը նշանակվեց Ուկրաինայի պատվավոր հյուպատոս Գյումրիում

Նոյեմբեր 24,2012 16:20

Այսօր Գյումրու  «Յոթվերք» եկեղեցու հարևանությամբ, բարձրաստիճան պաշտոնյաների` դատախազների, դատավորների, շիրակցի քաղաքապետերի, ԱԺ պատգամավորների  ու դիվանագետների  մասնակցությամբ  մեծ շուքով բացվեց Ուկրաինայի հյուպատոսարան, որը ծառայելու է Շիրակի, Կոտայքի և Տավուշի մարզերին: Հետաքրքիրն այն է , որ Ուկրաինայի  հանրապետությունը   պատվավոր հյուպատոս նշանակեց ջավախքահայ խոշոր գործարար Սոս  Սահակյանին` «Շիրակի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ԱԺ պատգամավորի թեկնածու  Արման Սահակյանի հորը:

Պարոն Սահակյանին պաշտոնապես  ներկայացրեց ՀՀ-ում Ուկրաինայի հանրապետության դեսպան Իվան Կուխտան, ով  հավաքվածներին հայերեն բարևելով, ասաց. «Հարգելի հյուրեր,  անցած տարի լրացավ հայ-ուկրաինական դիվանագիտական հարաբերությունների 20 տարին , չնայած պատմաբաններն ասում են, որ այս երկու երկրների ժողովուրդները  շփվում են դարեր շարունակ, և ոչ մի քաղաքագետի, դիվանագետի և  հասարակական գործչի չի հաջողվել այդ բարեկամությունը վերացնել, այլ ընդհակառակը ամեն մեկը ձգտում է ամրապնդել»: Նշելով, որ  ինքը, որպես դեսպան,  ամեն ինչ անելու է Ուկրաինայի ու Հայաստանի  միջև  քաղաքական,  մշակութային , տնտեսական կապերը  էլ ավելի խորացնելու համար,  պարոն Կուխտան հայտնեց, որ այս երկրների միջև ապրանքաշրջանառությունը անցած տարի հասել է  270 միլիոն դոլարի:

Դեսպանը նաև  հպարտացավ այն փաստով, որ Ուկրաինայում կա մեծ հայ համայնք, նրանց թիվը հասնում է 300-350 հազարի , որոնք   բոլորը Ուկրաինայի քաղաքացիներ են: Դեսպանը շեշտեց, որ սա պատմական օր է, քանի  որ առաջին անգամ Հայաստանի  տարածքում,  հատկապես  այնպիսի հրաշալի քաղաքում,  ինչպիսին Գյումրին է ,  բացվում է  Ուկրաինայի հյուպատոսարան, որը  սկիզբ  է դնում երկկողմանի   նոր տնտեսական հարաբերությունների:

Այնուհետ ելույթ ունեցավ Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով ևս ակնկալեց, որ հյուպատոսարանի բացմամբ նոր ներդրումներ կկատարվեն Հայաստանում,  հատկապես Գյումրիում ,  և որ ուկրաինական կապիտալը կհոսի Գյումրի, նոր  աշխատատեղեր կստեղծվեն քաղաքում: Քաղաքապետը նաև տեղեկացրեց, որ  մեր հանրապետությունում մոտ 83 ձեռնարկություններ գործում են ուկրաինական կապիտալով, թեև ըստ նրա,  Հայաստանի ու Ուկրաինայի միջև ապրանքաշրջանառությունը այնքան էլ մեծ չէ , մոտ 268 միլիոն է. ՀՀ-ից քիչ ապրանքատեսակներ են արտահանվում:

Նշենք, որ Սահակյանները Ջավախքից են , հետևաբար  և այստեղ էին հավաքվել ջավախքահայ  շատ ու շատ հայտնի դեմքեր, այդ թվում և բարձրաստիճան պաշտոնյաներ: Սամվել Բալասանյանը Ջավախքի մեծահարուստներին  ևս հասկացրեց  գալ ու Գյումրիում ներդրումներ կատարել,այսպես ասած գյումրեցիների մատից փուշ հանել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930