Նախորդ անգամ տեղեկացրել էինք, որ Ջուսը պատրաստվում է բացել իր պաշտոնական կայքը, և այն արդեն հասանելի է: Երգչուհին ստացել է շնորհավորանքներ ինչպես երկրպագուների, այնպես էլ ընկերների կողմից: Իր ֆեյսբուքյան էջում նաև հայտարարություն է արել, տեղեկացնելով, որ դեկտեմբերին իր երրկրպագուներին անակնկալ է սպասվում հենց իր կայքով:
Սակայն օրեր անց երգչուհու մեկ այլ գրառումից պարզ դարձավ, որ ոչ միայն նրա կայքի բացման առթիվ ուրախացողներն են շատ, այլ նաև նախանձողները. «Թույլ կտամ ինձ խորհուրդ տալ բոլոր նախանձ մարդկանց! Սկզբից արեք ավելի լավ կայք, կլիպ, իմիջ, պար, երգ, երգեք ավելի լավ, նոր խոսացեք! Թե չէ ձեր նախանձը միանգամից երևում է, կամաց նախանձեք, ու ստեղծեք ձերը, այլ ոչ թե վատաբանեք կամ տակը փորեք նախանձից! Մարդ եղեք, ոչ թե դերմանտին!», – գրել էր նա իր ֆեյսբուքյան էջում:
Այս անգամ էլ լրագրող Պետրոս Ղազարյանը անտարբեր չի անցել Սոֆի Մխեյանի տեսահոլովակի կողքով և ֆեյսբուքում հայտնել է իր կարծիքը` գրելով . «Այսօր սխալմամբ առավոտ շուտ միացրեցի հեռուստացույցը: Հ1-ով Սոֆի Մխեյանի երգն էր առաջին հորիզոնականում` հայրենիքի մասին: Զինվորներ, տերտերներ, կրակի վրայով թռնող, իրար վրա ջուր լցնող երիտասարդներ և այլ հայրենասիրական ռեկվիզիտներ: Մենակ չհասկացա ինչո՞ւ էր գյուղացին խոտը գերանդիով հնձում: Աստղերին ասեք, որ հայրենիքում վաղուց տրակտորներ կան))) քաղաքական ենթատեքստ չփնտրել)))»:
«Անհաջողությունները շարունակում են հետապնդել մեզ», – ֆեյսբուքում գրել են Անի Քոչարն ու նրա ամուսինը՝ Արման Մուշեղյանն ու շարունակել. «Կողոպտել են «Աշխարհն առանց արգելքների» ՀԿ-ի գրասենյակը, որը գտնվում է Աբովյան քաղաքում:
Անհայտ անձինք, կոտրելով դռները և երկաթյա ճաղավանդակից դուռը, հափշտակել են երեք համակարգիչ և պատճենահանիչ սարքը… Կարծում եմ, որ գողերն իմացել են` ուր են մտնում, ինչով է զբաղված այդ գրասենյակը, սակայն դա նրանց չի կանգնեցրել:
Ինչպե՞ս կարելի է բնութագրել այդ մարդկանց և այս երևույթը»:
Տիգրանուհի Թասլակյան