Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեոնիդ Ազգալդյանը թուրքաթափ արեց 23 գյուղ, բայց մինչ օրս չունի ազգային հերոսի կոչում»

Նոյեմբեր 24,2012 15:55

 

Այսօր Արմատ ակումբում Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի մտերիմ ընկերը` Նորիկ Գալստյանը հայտնեց, որ նոյեմբերի 30-ին Երեւանի պետական համալսարանում կազմակերպվելու է Ազգալդյանի հիշատակին նվիրված հուշ-երեկո: Գալստյանն Արցախյան պատերազմի տարիներին ղեկավարն է եղել ԵՊՀ-ում ստեղծված հատուկ հանձնաժողովի, որը զինամթերք էր հայթայթում Ազգալդյանի եւ նրա մարտնչող  ջոկատի զինվորների համար:

Խոսելով Ազգալդյանի գաղափարներից` Նորիկ Գալստյանն ասաց. «Հրամանատարն այն կարծիքին էր, որ Արցախյան հարցը չի կարող լուծվել սահմանադրական ճանապարհով: Անհրաժեշտ էր պատերազմ` հողի հարցը լուծելու համար: Երբ շատերը Օպերայի բակում «Գորբաչով» էին բղավում, Ազգալդյանը Ֆիզիկայի ինստիտուտի արհեստանոցում հրթիռների արտադրությամբ էր զբաղվում քիմիկոս Կարեն Գրիգորյանի հետ: Նա հայկական առաջին հրթիռի կոնստրուկտորներից էր, ով հետագայում ձեւավորեց «Անկախության բանակ» ջոկատը, որի կազմում էին ակադեմիկոսներ Սերգեյ Համբարձումյանը եւ Լենդրուշ Խուրշուդյանը, պրոֆեսոր Գրիգոր Ղարիբյանը, ազգագրագետ Յուրա Մկրտումյանը եւ այլն: Այդ ջոկատի հենքի վրա կազմավորվեց ազատագրական բանակը, որը երբեք զենքի պակաս չունեցավ»:

Գալստյանի խոսքով. «Ազգալդյանի` որպես ռազմական գործչի մեծությունը կայանում է նրանում, որ Արցախյան հարցը դիտվեց որպես Հայ Դատի հարցերից մեկը: Ազգալդյանը կանգնեց Արցախի հողի վրա եւ ասաց` «սա Հայաստանն է եւ վերջ», եւ որ այդ հողը ոչ մի իշխանավոր իրավունք չունի աճուրդի հանելու: Այդ խոսքերը հիմա էլ արդի են: Իսկ ռազմական տեսանկյունից Ազգալդյանի մեծությունը կայանում էր նրանում, որ հիմնեց կանոնավոր բանակ եւ մարզումների դպրոց: Առանց մարզելու զինվորը մարտի դաշտ չեր ուղարկվում: Դա էր գաղտնիքը, որ նրա ջոկատը քիչ զոհեր էր տալիս: Նրա բանակը Մարտակերտում թուրքերի քթի տակ 23 գյուղ թուրքաթափ արեց: Բայց մինչ օրս այդ մարդը ազգային հերոսի կոչում չունի, ինչպես շատերը: Իշխանությունների պարտքն է` իսկական լեգենդներին շնորհել  հերոսի կոչում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930