Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնասպանության դիմած 13-ամյա աղջիկը սատանիստական շարժման հետեւո՞րդ էր

Նոյեմբեր 24,2012 15:26

Հոգեբան Միհրդատ Մադաթյանի տվյալներով, նախօրեին Ավանում բնակելի շենքի 11-րդ հարկից իրեն ցած նետած 13-ամյա աղջիկը  ինքնասպանություն է գործել սատանիստական գաղափարների հողի վրա: «Այսօր բնականոն ընթացքներից բացի, որոնք կարող են այս դժբախտ վիճակին բերել, նաեւ էմմոյական, սատանիստական գաղափարներն են, որ երիտասարդներին տանում են ինքնասպանության»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց հոգեբանը:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ հավելեց, որ Հայաստանում ծնողները սովորություն չունեն երեխաների հետ ընկերություն անել, հետաքրքրվել նրանց խնդիրներով. «Երեխայի հետ ծնողը չի խոսում խնդիրների  մասին, երեխան ինքնուրույն է մեծանում եւ չի կարողանում իր խնդիրները լուծել, երբեմն հենց դրա համար էլ դիմում են ինքնասպանության»:

 Ըստ պարոն Ադիբեկյանի,  ինքնասպանություն գործողների 80 տոկոսը դեպրեսիայի մեջ է եւ ինքնասպանություն գործելուց առաջ հստակ նշաններ է  ցույց տալիս, որ այդ քայլին է դիմելու. «Ինքնասպանների էլի 80 տոկսոը նման փորձ արել է, բայց այն անհաջող է եղել»:

Սոցիոլոգի խոսքերով,  կանայք ավելի հակված են կյանքին վերջ տալու, իսկ համասեռամոլների շրջանում ինքնասպանություն գործելու հավանականությունը 7 անգամ բարձր է: Ըստ նրա, ծնողից երեխային ինքնասպանության  սիմդրոմը չի անցնում: Ինքնասպանություն գործածների  6 տոկոսի մոտ է, որ ծնողներից մեկը կյանքին վերջ է տվել:

«Պաշտոնական տվյալները, թե անցյալ տարվա ընթացքում Հայաստանում մոտ 200 մարդ է ինքնասպան եղել, պետք է հարցականի տակ դնենք:  Հասկանանք, որ եւս մոտ 400 դեպք բացահայտված չի եղել՝ արդյոք  ինքնասպանություն էր: Մեր  կրճատվող ազգբնակչության ֆոնին, ստացվում է՝ ամեն տարի մի փոքր  գյուղ վերանում է»:

Ըստ պարոն Ադիբեկյանի, Հայաստանը ինքնասպանության դեպքերի ցուցանիշով  նախկին խորհրդային երկրների շարքում նախավերջինն է:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930