Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ոչ թե հավատանք, որ փոխենք, այլ փոխենք որ հավատանք. Վահե Տեր-Շահմուրադյան

Նոյեմբեր 24,2012 14:47

«Վազգեն Սարգսյանը ինձ համոզում էր, որ Մոնթեի ջոկատը քողարկվեր մեր ջոկատում, սկզբից հրաժարվեցի՝ դեմ էի, բայց երբ շփվեցի Մոնթեի հետ, զգացի, որ իզուր եմ հրաժարվում: Բանիմաց ու հայրենասեր տղա էր, նա ինձ հրապուրեց եւ ես ոչ մի անգամ չեմ ափսոսացել, որ քայլել եմ Մոնթեի հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց հետախույզ Վովա Վարդանովը:

Մոնթեի ջոկատի մարտիկ Հովսեփ Հակոբյանը 1989 թ.-ի  վերջին է ծանոթացել Մոնթեի հետ: Հերոսին բնութագրելը դժվար է, մարդիկ տեսել են Նժդեհ, Անդրանիկ, մեր կողքին էլ կար  նրանց պես մեկը՝ Մոնթեն: Մոնթեն ասում էր՝ եթե մենք կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը.

«Հիմա ժամանակ է պետք այդ ամենը գնահատելու համար: Մոնթեն հավատ ուներ հաղթանակի, գործի, ազգի  նկատմամբ: Նա ազնիվ էր, չունենալով ոչ մի բան  ստեղծեց հզոր բանակ: Պատերազմը պատերազմ էր, թուրքը թուրք: Երբ զոհվում է հզոր զորավարժ, միշտ էլ բոլորս մեղավորություն ենք ունենում: Եթե մենք չհիշեցնեինք, որ նրա ծննդյան օրն է, նա չէր հիշում: Ծեծողին են սիրում, ծեծվողին չեն սիրում»:

Մոնթեի մտերիմ ընկեր եւ զինակից Վահե Տեր-Շահմուրադյանը կարծում է, որ ոչ թե հավատանք, որ փոխենք, այլ փոխենք, որ հավատանք: Մոնթեի հետ ծանոթացել էր 1978թ.-ի մայիսին, երբ Մոնթեն գնացել էր Թեհրան.

«Նա իջավ մեր թաղամասը՝ աշխատավոր հայերի մոտ, չգնաց հարուստների թաղամաս, աշխատավորներիս մոտ եկավ: Խոսեց արեւմտահայերեն, եւ խոսեց հայ ռազմավարության  մասին: Մոնթեն ուսումնասիրում էր ռազմավարություն, այն ինչ կար նրա մտքի մեջ պետք է կատարվեր: Ղեկավարը պետք է սոված լինի, որ ժողովուրդը սոված չլինի: Ամբողջ աշխարհում հայերը լավ են ապրում, ինչու այստեղ լավ չապրենք»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930