Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. Նաիրա Զոհրաբյանը հենց այնպես չի պնդում, որ Ծառուկյանն առաջադրվելու է. խորհրդակցություն է եղել

Նոյեմբեր 24,2012 14:39

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի կարծիքով,  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրվելու է: «Երկար ժամանակ քաղաքական ոլորտը ուսումնասիրում էին, ինձ թվում է՝  նպատակը մեկն էր՝  ուղարկել մեսիջ, ստանալ արձագանք, կայացնել որոշում: Ինչու են այդ լուրը շրջանառության մեջ դնում, նայում են պահանջարկ կա՞, թե՞ չկա: Նաիրա  Զոհրաբայանը հենց այնպե՞ս  է պնդում, որ Ծառուկյանը առաջադրվելու է:  Ինձ թվում է՝ խորհրդակցություն է եղել»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետը:

Նա վստահեցրեց, որ այլընտրանքը իսկական դասական իմաստով ընդդիմությունն է ու հավելեց. «Ես ուզում եմ, որ նա անպայմանորեն լինի: Կհաղթե՞ն , թե՞՝  ոչ, քաղաքական իրականությունը ցույց կտա, բայց Հայաստանի քաղաքական գործընթացը առաջ կգնա»:

Պարոն Շիրինյանի խոսքերով, ՀՀԿ-ն օգտվում է ընդդիմության լռությունից. «Իշխող կազմակերպությունն  աշխատում է ժամանակի վրա, ինչքան ձգձգվի , այնքան՝  լավ: Ըննդդիմությունը չի կարողանա կազմակերպվել, չեն գա համաձայնության եւ այդ ուղղությամբ մեծ աշխատանք են տանում»:

Նա չբացառեց  ընտրությունների  2-րդ փուլը եւ ընդդիմության միասնական թեկնածուի գործոնը. «Տակտիկայի հարց է  միասնական թեկնածուն: Կնստեն,  կնայեն, եթե միասնականով կարող են հաղթել, կանեն, իսկ դժվար թե այդպես լինի, որովհետեւ  ՀՀԿ-ն խորը արմատներ ունի, կազմակերպված է , դրա համար քաղաքական ուժերը երեւի  ցրված սպեկտորով կգնան»:

Ինչ վերաբերում է հետընտրական զարգացումներին, պարոն Շիրինյանը  չի ակնկալում. «Եթե Սահակաշվիլին չարեց, կարծում եմ ասյտեղ էլ չի  լինի»:

Հարցին, թե հավանական համարո՞ւմ է խոսակցությունները, թե ՀՀԿ-ԲՀԿ բանակցություններ են գնում վարչապետի պաշտոնի շուրջ, եթե ԲՀԿ-ին խոստանան այդ պաշտոնը, ԲՀԿ-ն հանդես չի գա սեփական թեկնածուով, պարոն Շիրինյանը պատասխանեց. «Նախընտրական խոստումները , որպես կանոն, Հայաստանում չեն իրականանում: Պետք է իմանանք այդ խոսակցությունների աղբյուրը որն է. իմ կարծիքով,  իշխանական կողմն է տարածում: Բայց մի բան էլ կա. ԲՀԿ-ին պետք է հիշեցնենք, որ մեզ խոստում   է տվել, որ համաձայնության գնալու են, իսկ գործարքների ՝ ոչ: Կարծում եմ, որ դա չի լինելու: ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն է  կազմում, ինչու պետք է վարչապետությունը տան: Աշխարհում փողը,  իշխանությունը  չեն տալիս, վերցնում են պայքարով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930