Նոյեմբերի 24-ին Պն վարչական համալիրում տեղի է ունեցել Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի կողմից կազմակերպված «Ոչ տեխնիկական հետազոտություն» ուսումնական ծրագրում ներգրավված մասնակիցների վկայականների հանձնման արարողությունը: Ուսուցման ծրագիրն անցկացվել է հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 17-ը: Առաջին երկու շաբաթների ընթացքում մասնակիցները կատարելագործել են իրենց տեսական գիտելիքները, իսկ երկրորդ` գործնականում մասում հմտացել են Սյունիքի մարզում:
Վկայականները հանձնել և ծրագրի մասնակիցներին ուսուցման գործընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:
Արարողությանը ներկա էր նաև Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Յոհաննես Օդենդալը, ով տեղեկացրել է, որ Հայաստանի ամբողջ տարածքում նախատեսվում է ոչ տեխնիկական հետազոտություն իրականացնել մինչև 2013թ. ապրիլ ամիսը:
Կարդացեք նաև
ՀՀ ՊՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ