Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Լեռնիկ Աթանյանի նախագահությամբ, շարունակվում է Սուրեն Ալեքսանյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Հիշեցնենք, որ Սուրեն Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1990-ական թվականներին Արցախյան ազատամարտի տարիներին իր հետ տուն է բերել ԱԿ-74 ինքնաձիգի 5.45մմ տրամաչափի 18 փամփուշտներ և պահել իրեն պատկանող շարժական տնակի անկողնու ներքնակի տակ:
Բացի այդ, առանց իրացնելու նպատակի վայրաճ թփերից քաղելու միջոցով ապօրինի ձեռք է բերել զգալի չափերով` 1.07գ քաշով չորացված «մարիխուանա» տեսակի թմրամիջոց և պահել նույն շարժական տնակի անկողնու ծածկոցի տակ:
Սուրեն Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդված 1-ին մասով խափանման միջոց ընտրելով ստորագրություն չհեռանալու մասին:
Կարդացեք նաև
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 28-ին: