Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական դավաճանության գործով ներկայացվել է վճռաբեկ բողոք

Նոյեմբեր 24,2012 12:09

Պետական դավաճանության մեջ մեղադրվող Կարեն Մեհրաբյանի պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանը բողոք է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան՝ ընդդեմ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մեղադրակաև դատավճռի և Վերաքննիչ դատարանի որոշման: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Ռ.Սիրեկանյանը, վճռաբեկ բողոքում ինքը պահանջում է արդարացնել իր պաշտպանյալին:

Վճռաբեկ բողոքում տեղ է գտել նաև Կ.Մեհրաբյանի հայտարարությունը, որը Վերաքննիչ դատարանը նրան հնարավորություն չտվեց հրապարակել՝ այն, ըստ պաշտպանի, կարող է նշանակություն ունենալ նաև գործից անջատված մասի քննության համար:

Ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ապրիլի 6-ի դատավճռով ամբաստանյալ Կարեն Մեհրաբյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պետական դավաճանություն, և դատապարտել 14 տարվա ազատազրկման` գույքի կեսի բռնագրավմամբ: Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, հոկտեմբերի 31-ի որոշմամբ անփոփոխ էր թողել դատավճիռը և մերժել ամբաստանյալ Կարեն Մեհրաբյանի, ինչպես նաև գործով մյուս ամբաստանյալների՝ Ռոմիկ Մաթևոսյանի, Կարեն Պետրոսյանի, Աշոտ Չտրկյանի, Արթուր Ավետիքյանի, Դավիթ Ավետիքյանի, վերաքննիչ բողոքները: Նրանք պահանջում էին բեկանել ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը, կարճել գործի վարույթը կամ ամբողջությամբ բեկանել դատական ակտը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930