Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնաբարության համար 70-ամյա մարզչին բանտ են նստեցրել

Նոյեմբեր 24,2012 12:01


Պարզվում է՝ թենիսի մարզիչները բավականին վտանգավոր մարդիկ են: Համենայնդեպս, դա վկայում են նրանց սեռական անզսպվածության մասին վերջին շրջանի հաճախակի հրապարակումները:
Ֆրանսիացի թենիսի ճանաչված մարզիչ Ռեջիս դե Կամարեն, որի 70 տարին բոլորել է այս տարի, դատապարտվել է ութ տարվա ազատազրկման: Նա մեղավոր է ճանաչվել Սան-Տրոպ քաղաքի ակադեմիայում սովորող երկու թենիսիստուհիների բռնաբարության մեջ: Կամարեն ակադեմիան գլխավորել է 1977/1989 թվականներին:
Թենիսիստուհի Իզաբելա Դեմոնժեն իր գքում նկարագրել է, թե այն ժամանակ ինչ է եղել իր հետ: Դա մեծ արձագանք է գտել ֆրանսիական ԶԼՄ-ներում եւ շարունակություն ունեցել:
Ռեջիս դե Կամարեի սանուհիներից  է եղել նաեւ աշխարհի երբեմնի 3-րդ ռակետ Նատալի Տոզյան, որը սակայն դատարանում որպես վկա հանդես է եկել իր նախկին մարզչի կողմից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930