Դեկտեմբերի 1-10-ը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի «Օlimpia Conferens Centre»-ում անցկացվելու է շախմատի ավանդական «London Chess Classic» գերմրցաշարը, որին մասնակցում են բացառապես աշխարհի ուժեղագույն գրոսմայստերները, ինչպես նաեւ կազմակերպիչ երկրի առաջատար շախմատիստները: Այս տարի գերմրցաշարի հաղթողին որոշելու են Լեւոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Վիշվանաթան Անանդը, Վլադիմիր Կրամնիկը, Հիկարու Նակամուրան, Յուդիթ Պոլգարը, Մայքլ Ադամսը, Լյուկ ՄաքՇեյնը Գավիան Ջոնեսը:
Մասնակիցները դեռ չեն ժամանել մրցավայր, սակայն վիճակահանությունն արդեն եղել է: Գրոսմայստերների հերթական համարները որոշել են Լիվերպուլի դպրոցներից մեկի աշակերտները, որոնք հետաքրքրություն են դրսեւորում շախմատի նկատմամբ: Մեկնարկային տուրում Հայաստանի լավագույն շախմատիստը սպիտակներով խաղալու է ԱՄՆ-ի թիվ մեկ գրոսմայստեր Հիկարու Նակամուրայի հետ: Ընդհանուր առմամբ կայանալու է 9 պարտիա, որոնցից յուրաքանչյուրում նրանցից մեկը հանգստանալու է: Լեևոն Արոնյանն ազատ լինելու է 5-րդ տուրում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ