Օտարության մեջ անապաստան ու անտիրական մնացած հայ երեխաներին հայրենիք տեղափոխելու խնդիրը ոստիկանության գործառույթներից է, ինչին արդեն հետեւում է երեխայի կենսագրության մանրամասների ճշտումը, հարազատների հայտնաբերումը, փաստաթղթերի ձեւակերպումը:
Նոյեմբերի 15-ին Ռուսաստանի Դաշնությունից Երեւան տեղափոխվեց 2009 թվականին ծնված Տատյանա Նալբանդյանը: Մինչ այդ արտաքին գործերի նախարարությունից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում գրություն էր ստացվել, որ Մոսկվայի մարզի Մոժայսկ քաղաքի քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Հայաստանի Հանրապետության քաղաքացի Աննա Նալբանդյանի երեքամյա դուստրը իրենց «Երեխաների տուն» հաստատությունում է: Աննա Նալբանդյանը դեռեւս յոթ տարի ունի պատիժը կրելու, իսկ Ռուսաստանի Դաշնության Քրեակատարողական օրենսգրքի համաձայն՝ երեք տարին լրանալուց հետո այդ հաստատությունում երեխային պահելն արգելվում է:
Երեխային Երեւան տեղափոխելու համար նոյեմբերի 12-ին Մոսկվա մեկնեց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակից, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Վարդանյանը:
Նոյեմբերի 15-ին փոքրիկ Տանյան հայրենիքում էր:
«Զվարթնոց» օդանավակայնում Տատյանա Նալբանդյանին դիմավորելու էին եկել ոստիկանության աշխատակիցները:
Փոքրիկը կապաստանի մանկատանը, իսկ ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում՝ գտնելու նրա հարազատներին…
ՀՀ ոստիկանություն