«Ա1+»-ի տեղեկություններով` մի քանի շաբաթ է արագ սուրհանդակային ծառայություններ մատուցող ընկերությունների միջոցով Հայաստան ուղարկվող ծանրոցները տեղ չեն հասնում:
FedEx ընկերությունից «Ա1+»-ին տեղեկացրին, որ պատճառը Եվրոպայի մի շարք քաղաքներից Երեւան ավիափոխադրումների հետ կապված խնդիրներն են:
«Մեր տեղեկություններով՝ Lufthansa ավիաընկերությունը էմբարգո է դրել Հայաստան ներկրվող Air Cargo բեռների վրա։ Նախորդ ուրբաթ օրվանից Lufthansa-ն Հայաստան բեռներ չի ներմուծում։ Լրացուցիչ պատճառաբանություններ առայժմ չունենք», – «Ա1+»-ին ասաց ընկերության ներկայացուցիչ Աննա Բալայանը։
Մանրամասն կարդացեք այստեղ