Էկոլոգիական հասարակական դաշինքը նորից հայտնում է իր անվստահությունը, բնապահպանության նախարարին և նախարարությունյանը: Հարկ ենք համարում կրկնել մեր տեսակետը՝ պահանջում ենք բնապահպանության նախարարի հրաժարականը և բնապահպանության նախարարության վերակազմավորումը, քանի որ իր վերջին գործողություններով բնապահպանության նախարարությունը մեկ անգամ էլ հաստատեց, որ ինքը անզոր է լուծելու Հայաստանի բնապահպանական խնդիրները:
Մենք կարծում ենք, որ բոլոր բնապահպանները լուրջ կոչով պիտի դիմեն երկրի նախագահին, կասեցնելու այս բնավեր գործողությունները բնապահպանության նախարարության կողմից, որին ականատես ենք մենք բոլորս և մեր կողմից հանցագործություն կլինի լուրջ ընթացք չտալ այս խնդրին:
Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Ս. Ադամյան