Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգության» ղեկավարի այցը Բաքու ուղեկցվում է սկանդալով

Նոյեմբեր 23,2012 22:10

Րաֆֆի Հովհաննիսյանի այցը Բաքու ավարտվեց սկանդալով: Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ մի քանի ժամ առաջ Ասիական քաղաքական կուսակցությունների համաժողովի ավարտին, երբ ընթերցվում էր կոնֆերանսի ամփոփիչ հայտարարությունը, «Ժառանգության» առաջնորդը մոտեցել է ամբիոնին եւ արտահերթ ձայնի իրավունք խնդրել: Այն բանից հետո երբ նա մերժում է ստացել, ըստ «Թուրան» գործակալության, դահլիճում վիճաբանություն է սկսվել, որի արդյունքում Հովհաննիսյանին այդպես էլ ելույթի հնարավորություն չի ընձեռվել:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Հովհաննիսյանի վրդովմունքի պատճառը փաստաթղթում տեղ գտած Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին դրույթն էր:

«Հովհաննիսյանի ելույթը օրակարգում նախատեսված էր, սակայն ընթացակարգը խախտվել է, ինչն էլ դարձել է վիճաբանության պատճառ», – նշել է կուսակցության ներկայացուցիչը:

Նշենք, որ իրավիճակը Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ լարվել էր դեռ առավոտյան, երբ ադրբեջանական պատվիրակության մի շարք անդամներ հանդես եկան կոշտ հայտարարություններով:

Հակադարձելով «Ժառանգության» ղեկավարի Բաքվում արած այն պնդմանը, թե Ադրբեջանն է ագրեսիա իրականացրել Լեռնային Ղարաբաղի դեմ, Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Արազ Ալիզադեն ասել է․ – «Հովհաննիսյանի հայտարարությունները լկտի սուտ են»:

Ժողովրդավարական բարեփոխումների կուսակցության ղեկավար Ասիմ Մոլլազադեն ըստ էության հակադարձելու փոխարեն կրկին խոսել է Խոջալուի դեպքերի մասին:

Իսկ իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ Մուբարիզ Ղուրբանլին հայտարարել է․ – «Պատմականորեն Ադրբեջանը բավական մեծ տարածքներ է ունեցել, սակայն եթե այսօր մենք սկսենք դրանք ետ պահանջել, ապա աշխարհում քաոս կսկսվի»:

Գեւորգ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930