Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ 13-ամյա աղջկա մահվան փաստով. նրա կողմից օգտագործվող համակարգչում հայտնաբերվել են սատանիստական տեսահոլովակներ

Նոյեմբեր 23,2012 21:27

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում քննիչ Տիգրան Հակոբյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրօր-ի 110 հոդվածի (ինքնասպանության հակելը) հատկանիշներով:

Ինչպես shamshyan.com-ի  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է այսօր ժամը 16:00-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Նարեկացի 40 շենքի բակում հայտնաբերված 13-ամյա Է. Սարգսյանի դիակի փաստով:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ աղջիկը սովորում էր Երևանի Սաֆարյանի անվան 171 դպրոցում և նշված շենքում բնակվում էր հոր, մոր և ավագ եղբոր հետ: Պարզվում է, իրենք բնակվում էին նշված շենքի 2-րդ հարկում, իսկ 11-րդ հարկում, որտեղ տեղի է ունեցել դժբախտ դեպքը, բնակարանը պատկանել է Է. Սարգսյանի տատիկին և պապիկին, որոնք գտնվում են Միացյալ Նահանգներում: Ոստիկանությունը դեպքի վայրում երկու վարկածի ուղղությամբ էր աշխատում, դժբախտ պատահարի և ինքնասպանության:

Գ. Շամշյանը հայտնում է, որ, իր տեղեկություններով, աղջկա մայրը ոստիկաններին հայտնել է, որ աղջիկը օգտվում էր համակարգչից, որտեղից նա ավելի շատ դիտում էր սատանայական տեսահոլովակներ: Ի դեպ, մայրը անընդհատ նախատել է աղջկան, որպեսզի նա նման տիպի տեսահոլովակներ, ֆիլմեր ու մուլտեր չնայի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930