Խաբարովսկում անցկացվել են Հայկական մշակույթի օրեր: 4-օրյա ծրագրի մեջ ներառված էին հայկական կիրառական արվեստի, լուսանկարչության, գրքերի, մանկական նկարչության ցուցահանդեսներ: Գրում է «Российская Газета» թերթը` հիմնվելով Խաբարովսկի տեղական կառավարման մամուլի ծառայությանը:
Խաբարովսկի բնակիչները նաև դիտել են «Հայաստան` Նոյի երկիր» և «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմերը: Ինչպես նաև հնարավորություն են ունեցել գնահատելու հայ նկարիչ Աշոտ Կուրղինյանի «Հայաստան` իմ հայրենիք: Հեռավոր Արևելք` իմ տուն» աշխատանքները:
«Միջոցառումը կնպաստի պահպանել և ամրապնդել Խաբարովսկ երկրամասի հայ համայնքը, կխթանի ազգամիջյան խաղաղությանը, բարեկամությանը և փոխըմբռնմանը, կկանխի սոցիալական, ազգային և կրոնական հակամարտությունները», – կարծում են Խաբարովսկ երկրամասի հայերի միության անդամները:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ