Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը փորձել է խոչընդոտել Բաքվի գիտաժողովի մասնակիցների կողմից Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» ճանաչումը

Նոյեմբեր 23,2012 19:27

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը նոյեմբերի 23-ին Ադրբեջանի մայրաքաղաքում ընթացող «Ասիայի քաղաքական կուսակցությունների գիտաժողովի» ժամանակ փորձել է խոչընդոտել հռչակագրի ընդունումը, որում աջակցություն է հայտնվում Ադրբեջանի, այսպես կոչված, «տարածքային ամբողջականությանը»:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Հովհաննիսյանն առանց հրավերի մոտեցել է ամբիոնին և սկսել ելույթ ունենալ, ինչը հարուցել է ներկաների դժգոհությունը:

Իրականում, ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է «Ժառանգության» մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը, նիստի օրակարգով նախատեսված էր Հովհաննիսյանի ելույթը, սակայն վերջին պահին կազմակերպիչները զրկել են «Ժառանգության» ղեկավարին այդ հնարավորությունից, ինչն էլ զայրացրել է Հովհաննիսյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930