Լրահոս
Օրվա լրահոսը

Համանախագահ. «Ես գուշակ չեմ»

Նոյեմբեր 23,2012 19:17

Արտաքին գործերի նախախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ավելի քան մեկ ժամ տեւած հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները լրագրողներին շատ բան չունեին ասելու։

Ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը համաձայն չէ թերահավատների այն տեսակետի հետ, թե ղարաբաղյան կարգավորման բանակցությունները մեռյալ կետից շարժելու հեռանկար չկա. «Պաշտոնապես նման հայտարարություն չի եղել, իսկ փորձագետները շատ բան կարող են ասել։ Ամեն ինչի չարժե հավատալ»։

Արտգործնախարարի հետ հանդիպումից հետո համանախագահներն այսօր նախագահական նստավայրում Սերժ Սարգսյանին կներկայացնեն բանակցությունների ընթացքը։ Այնուհետեւ նրանք նույն գործողությունները կկատարեն արդեն Ադրբեջանի մայրաքաղաքում։ Իսկ թե ինչ նորությունների կարող են սպասել հակամարտող երկրների հասարակությունները բանակցային գործընթացից, ռուսաստանցի դիվանագետը չգիտի. «Ես գուշակ չեմ, չգիտեմ՝ ինչ նորություններ կլինեն»։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930