Այսօր Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ պոլսահայ գրող, հրապարակախոս Նիկողոս Սարաֆյանի «Հսկում» գրքի շնորհանդեսը:Ներկա էին ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը, գրողներ , մտավորականներ և այլք:Գրքի առաջաբանը գրել է գրականագետ, հայագետ Արթուր Անդրանիկյանը:Գիրքը հրատարակվել է մեծն գրողի ծննդյան 110 ամյակի առիթով:
Ցավով կարող ենք նշել, որ հայ հասարակության մեջ նրա անունը շատ քչերին է հայտնի: Ծնվել է 1902թ Պոլսից Վառնա մեկնող շոգենավի վրա և ունի շատ եզակի կենսագրություն, որոշ ժամանակ ապրել է Բուլղարիայում: Մահացել է Փարիզում:
Միջոցառման բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ ազգային գրադարանի փոխտնօրեն Ռ.Ղազարյանը, ով հակիրճ ներկայացրեց հավաքույթի բուն նպատակը, այնուհետև ձայն տրվեց գրքի առաջաբանի հեղինակ Արթուր Անդրանիկյանին, որը հակիրճ խոսեց գրքի կարևորության մասին, այնուհետև գրքի պատմական ու կարևոր արժեքը ներկայացրեց պատմաբան Գևորգ Յազճյանը:
Կարդացեք նաև