Նոյեմբերի 22 լույս 23 գիշերը Եվպատորիայի Գորկովյան առափնյա հատվածից 2 մետր հեռավորության վրա` ծովի մեջ, հայտնաբերվել է 1948թ. ծնված Եվպատորիայի բնակիչ կնոջ դիակ: Գրում է «Investigator» լրատվականը` հիմնվելով Ղրիմի թերակղզու արտակարգ իրավիճակների ծառայության հաղորդագրությանը:
«Armenia Today» պարբերականը փոխանցում է, որ իր ունեցած տեղեկություններով մահացածը Նաթելա Գալստյանն է`«1999թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում ահաբեկչություն իրականացրած Նաիրի Հունանյանի մայրը»:
«Armenia Today»-ը նաև զրուցել է մահացածի հարևանուհի Ալևտինա Սմիրնովայի հետ, որը հաստատել է այդ տեղեկությունը և ասել, որ Գալստյանին տեսել է նախօրեին, սակայն երեկոյան նրա որդին` Արմենն ասել է, որ չի կարողանում գտնել մորը. «Որդին փնտրել է նրան ու գտել ծովում», – Ալևտինա Սմիրնովայի խոսքը փոխանցում է «Armenia Today»-ը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ