Լրահոս
Օրվա լրահոսը

Ժայռերի գագաթին կառուցված աշխարհի 5 զարմանահրաշ բնակավայրերը

Նոյեմբեր 23,2012 18:18

Սանտորինին հունական հրաբխային կզիներից մեկն է: Այն հայտնի է շնորհիվ իր հոյակապ դրամատիկ դեկորացիաներով և զարմանահրաշ արևի մայրամուտով, որոնց կարելի է հետևել Ֆիրա և Օիա քաղաքներից: Օիան կառուցվել է քնած հրաբուխի սրածայր ժայռերի գագաթին, իսկ Ֆրիան հայտնի է իր վենցիական ճարտարապետությամբ: Ձյունաճերմակ սպիտակ տների կողքին այս քաղաքների փողոցներում նաև շատ են ռեստորաններ, պանդոկներ և հյուրանոցներ:

Պոզիտանոն համարվում է Իտալիայի ամենահանճանաչ տեսարժան վայրերից մեկը: Քաղաքը կարծես ցրված է վերևից ներքև մինչև ափը: 20-րդ դարում այն իրենից ներկայացնում էր աղքատ ձկնորսական գյուղ, բայց այսօր շատ հանրաճանաչ է զբոսաշրջիկների մոտ:

Ալ Հաջարան համարվում է պատմական քաղաք ժայռի վրա՝ Յեմենի լեռներում, որը գտնվում է Մենեխա քաղաքից դեպի արևմուտք: Այն ամենատպավորիչ և հեշտ հասանելի լեռնային քաղաքներից մեկն է Եմենում: Ալ Խայրան գոյություն ունի 12-րդ դարից: Այնպիսի կառույցները, ինչպիսիք էին ցորենի պահեստները և ջրի բաքերը, թույլ էին տալիս քաղաքին դիմակայել երկարատև պաշարումներին:

Ռոկամադուրը փոքրիկ քաղաք է, որը հիմնադրվել է կիրճի ժայռային հատվածում Ալզոու գետի մոտ՝ հարավ-արևմտյան Ֆրանսիայում: Ռոկամադուրի շենքերը բարձրանում են քայլ առ քայլ դեպի ժայռը: Այն գրեթե թողնվել էր բախտի քմահաճույքին Ֆրանսիական հեղափոխության պատրեազմի պատճառով: Սակայն այսօր նա կրկին հանրաճանաչ է և ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ են գալիս այստեղ:

Ռոնդան գտնվում է Իսպանիայում Մալագայի մարզում: Քաղաքը գտնվում է 760 մետր բարձրության ունեցող լեռների վրա և Գուեդելեվին գետով բաժանված է երկու մասի: Զբոսաշրջիկների համար կա երեք կամուրջ, որոնք հատում են ձորը: Քաղաքի ճարտարապետությունը իր դիմագծերն է ստացել հռոմեացիներից, ովքեր մի ժամանակ իշխում էին այդտեղ:

Անդրանիկ Ջալալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930