Արտաշատ-Երեւան միկրոավտոբուսների վիճակը մեղմ ասած բարվոք չէ: Բնակիչներից շատերը «պայքարում» են մեկ նստատեղի համար` Երեւանից Արտաշատ գնալու համար:
«Մեզնից անկախ դարձել ենք վայրենի, գազելը դեռ չկանգնած` ընթացքի ժամանակ վազում ենք ու «խցկվում», որ կարողանանք գոնե նստած գնալ Երեւան կամ գալ տուն»,-ասում է ուսանողուհի Աշխենը Դավթյանը, ով ապրում է Արտաշատ քաղաքում, բայց Երեւանում է սովորում:
Տեսանյութում երեւում է, թե ինչպես է տեղի ունենում Արտաշատ-Երեւան-Արտաշատ երթուղային նստելը:
Քաղաքացիները շատ հաճախ ստիպված են լինում երթուղայինը դեռ չկանգնած` նստել, քանի որ փոխարենը ստիպված կլինեն երկար սպասել` նստած տուն գնալու համար:
Այսպիսի վիճակ է հատկապես առավոտյան, երբ ուսանողները դասի են գնում եւ երեկոյան, երբ Երեւանում աշխատողները տուն են վերադառնում:
Արթուր Հարությունյան՝ (mynews.am)