Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստրասբուրգ. Նախարար Արմեն Աշոտյանը հանդես է եկել զեկույցով

Նոյեմբեր 23,2012 17:41

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունն այսօր  Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի հաստատման կրթության նախարարների երկրորդ տարածաշրջանային հանդիպմանը: Հանդիպմանը մասնակցել են նաև Մոլդովայի, Ուկրաինայի, Ղազախստանի կրթության նախարարները, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի և Ադրբեջանի փոխնախարարները:
Հանդիպման ընթացքում ներկայացվել է տեղեկատվություն` Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին /ԵԲԿՏ/ ինտեգրվելու ուղղությամբ վերոնշյալ երկրներում կատարվող աշխատանքների վերաբերյալ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ելույթում անդրադարձել է վերջին տարիներին Հայաստանում կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես բարձրագույն կրթության ոլորտում, համալսարանների ինքնավարության և ակադեմիական ընդլայնմանն ուղղված խնդիրներին, ինչպես նաև Բոլոնիայի գործընթացի համատեքստում  առաջացած մարտահրավերներին: Նախարարն  ընդգծել է նաև 2011թ. ՀՀ կրթության որակավորումների ազգային շրջանակի հաստատման կարևորությունը: Առանձին անդրադարձ է կատարել ՀՀ-ում իրականացվող մի շարք հետևողական քայլերին` ուղղված բուհի ակադեմիական և կառավարման գործընթացներին ուսանողների դերի և ներգրավվածության բարձրացմանը, ինչը հատկապես կարևորվում է ԵԲԿՏ-ում: Այս համատեքստում  նա կարևորել է Հայաստանի ուսանողության ազգային ասոցիացիայի ապագա անդամակցումն Ուսանողների եվրոպական միությանը, որը հանդիսանում է ԵԲԿՏ-ի խորհրդատու անդամ: Որպես առաջնայնություն ընդգծել և  կարևորել է նորաստեղծ կառույցների և գործընթացների ամբողջական ընկալումն ու ընդունումն ինչպես համալսարանական հանրության, այնպես էլ հասարակության կողմից:
Հանդիպման արդյունքում ընդունվել է հռչակագիր, որով երկրները պատրաստակամություն են հայտնել ստեղծել որակավորումների ազգային շրջանակի հաստատմանն ուղղված պատասխանատուների տարածաշրջանային ցանց, ինչպես նաև երկրներում ներդնել որակի ապահովման համար անկախ համակարգեր:
Այցի շրջանակում նախարար Ա.Աշոտյանն առանձին քննարկումներ է ունեցել Ուկրաինայի և Մոլդովայի կրթության նախարարների հետ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Ա.Աշոտյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԿԳՆ իրավաբանական վարչության պետ Վ.Բավեյանը, ԵՊՀ և ԵՃՇՊՀ ռեկտորներ Ա.Սիմոնյանը և Հ.Թոքմաջյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930