Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մատաղիսի գործով զինդատախազը բուժվում է Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում

Նոյեմբեր 23,2012 17:39

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դարձյալ հետաձգվեց մեծ աղմուկ հանած Մատաղիսի գործով դատավարությունը, որն արդեն 9 տարի է` ընթանում է: Հիշեցնենք, որ ամբաստանյալի աթոռին հայտնվել են 27-ամյա երեք երիտասարդներ` Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանն ու Ռազմիկ Սարգսյանը, որոնք մեղադրվում են 2003 թվականին Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամասում զինծառայողներ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանության մեջ:

Դատը, ըստ էության, մոտենում է ավարտին. վիճաբանող կողմերը պետք է հանդես գան ճառերով, սակայն տևական ժամանակ է` մայրաքաղաքացի երկու դատախազները չեն ներկայանում: Այսօր Գյումրու զինդախազության դատախազ Հովհաննես Թադևոսյանը դատարանին ներկայացրեց նրանց բացակայության հիմքերը. Նրանցից մեկն արձակուրդում է, իսկ գլխավոր մեղադրող Արտակ Հարությունյանը բուժվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում: Երկար ժամանակ լինելու է բժիշկների հսկողության տակ, հետևաբար և, ըստ գյումրեցի դատախազի, մինչև նոյեմբերի 30-ը չի կարող ներկայանալ:

Դատը հետաձգեցին մինչև նոյեմբերի 30-ը: Սա հարուցեց ամբաստանյալների հարազատների զայրույթը, ըստ որոնց` արդեն որերորդ անգամն է՝ դատը հետաձգվում է, և իրենց «անմեղ երեխաները» այդպես էլ չեն կարողանում շունչ քաշել, սթրեսի մեջ են:

Ինչպես դժգոհեց ամբաստանյալներից մեկի մայրը. «Եթե իրականում մարդ սպանած լինեին, երևի թե վաղուց ազատված լինեին, էս ինչքան հոգնեցինք, «ոչ սկիզբ կա, ոչ վերջ»:

Ամբաստանյալներից մեկն էլ` Արայիկ Զալյանը, որն այս տարիներին արդեն իսկ հասցրել է դառնալ իրավաբան ու աշխատում է Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ընկերությունում, մեր հարցին, թե վերջին 4 տարվա ընթացքում այս գործի շուրջ ի՞նչ պարզվեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, պատասխանեց. «Ոչ մի բան էլ, ըստ էության , չբացահայտվեց, կար այն, ինչը որ կար, դրանից բացի, այս դատարանի դահլիճում ոչ մեկս չլսեցինք: Չնայած կար որոշակի նորություն. վկաները, որոնք նախկինում չէին խոստովանում, որ իրենք ենթարկվել են խոշտանգումների, այս դատաքննության ընթացքում արդեն սկսեցին խոսել, որ իրենք, որպես վկա, պահվել են մինչև 10 օր կամ դրանից ավելի և ենթարկվել են խոշտանգումների, որը որ հիմնավորում էր մեր կողմից ներկայացված այն փաստը, որ մենք նախաքննության ընթացքում ենթարկվել ենք խոշտանգումների նախաքննության մարմնի կողմից»:

 

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930