Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը արեւմտամետ չէին

Նոյեմբեր 23,2012 17:33

«Իրականությանը չեն համապատասխանում վերջերս որոշ լրատվամիջոցների կողմից հաճախակի, կարծում եմ, արդեն խիստ նպատակային, շրջանառության մեջ դրվող այն տեղեկությունները, որ Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանն իրենց գործունեության վերջին շրջանում որոշել էին վերանայել ՀՀ-ի արտաքին քաղաքական կուրսը եւ արեւմտամետ կուրս վարել»,- Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը:

Նկատենք, որ վերջերս տարբեր հրապարակումներում խոսվում է այն մասին, որ նման որոշման Դեմիրճյանը եւ Սարգսյանը հանգել էին ԱՄՆ կատարած այցից հետո: Մովսես Շահվերդյանը հիշեցնում է, որ ԱԺ-ում իր պաշտոնավարման ընթացքում Կարեն Դեմիրճյանը երկու երկիր է այցելել՝ Գերմանիայի Դաշնություն եւ ՌԴ: ԱՄՆ այցելել է միայն Վազգեն Սարգսյանը: Շահվերդյանի պնդմամբ, ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Վազգեն Սարգսյանն իր այցի արդյունքները մանրամասնորեն եւ հանգամանալից պատմել է Կարեն Դեմիրճյանին, իսկ վերջինս դրանց մասին իրազեկել է նաեւ իրեն: «Այս պահին ես նպատակահարմար չեմ գտնում ասել այդ զրուցի մանրամասները, բայց անհրաժեշտության դեպքում կասեմ՝ բառ առ բառ»,- ասաց Շահվերդյանը՝ հավելելով, որ ինքը Կարեն Դեմիրճյանին վերջին անգամ հանդիպել է հոկտեմբերի 5-ին կամ 6-ին, որից հետո Դեմիրճյանը մեկնել է Մոսկվա, որտեղ հանդիպումներ է ունեցել ՌԴ այն ժամանակվա վարչապետ Վլադիմիր Պուտինի, տնտեսական բլոկը ներկայացնող նախարարների հետ:

«Մենք Կարեն Սերոբիչի հետ պետք է հանդիպեինք հոկտեմբերի 28-ին, Մոսկվայում լուրջ որոշումներ պետք է կայացվեին: Ասեմ, որ հոկտեմբերի սկզբին կայացած մեր հանդիպումը տեւել է երեք ժամ: Արտաքին քաղաքական կուրսի փոփոխության մասին որեւէ հարց չէր կարող լինել, այն էլ՝ Կարեն Դեմիրճյանի մոտ: Եվ մանավանդ, նրա շատ հաջողված այցը Մոսկվա, նման տրամադրություններ երբեք չէր կարող ստեղծել: Իսկ մոսկովյան այցը, ես գիտեմ, որ շատ հաջողված էր: Այնպես որ, նման տեղեկությունները, որոնք այսօր փորձում են շրջանառության մեջ դնել, իրականության հետ ոչ մի կապ չունեն»,- ասում է Մովսես Շահվերդյանը, ով համարվում էր Կարեն Դեմիրճյանի մտերիմներից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930