Լրահոս
Օրվա լրահոսը

«Երևան Ջուրը» Շենգավիթում «փակում է տարին»

Նոյեմբեր 23,2012 17:26

  «Այս աշխատանքներով փաստորեն կավարտվի Շենգավիթ վարչական շրջանում իրականացվող ջրամատակարարման ցանցի գոտիավորման ընթացիկ տարվա ծրագիրը» – այսպես է բացատրում նոյեմբերի 23-ին ժամը 7.00-ից մինչև նոյեմբերի 24-ը ժամը 19.00-ն Գ.Նժդեհ, Ս.Զորավար, Սևանի, Ս.Սարգսյան, Ֆրունզե, Մխչյան, Բայդուկով, Մայիսի 9, Մհեր Մկրտչյան, Մուսաելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Դոդոխյան, Հրազդանի, Ղարիբջանյան, Մանթաշյան, Նիզամի, Շևչենկո, Վ.Շենգավիթ 2, 10-11 փողոցների, Արշակունյաց պող. 37-ից բարձր համարների, Չեխովի փող. 1-20, Եղբայրության փող. 1-16, Մանանդյան փող. 1-22,  Ե.Թադևոսյան փող. 1-7 շենքերի և հարակից տարածքների ջրամատակարարման ընդհատումը ընկերության «Արևելք» շահագործման տնօրեն Կարապետ Օհանյանը:

         «Հայրենիք» կինոթատրոնի հարևանությամբ ներկայումս «Գավաթ» ՍՊԸ-ն «Երևան Ջուր» ՓԲԸ պատվերով այս երկու օրերին վերակառուցելու է շրջանի կարևորագույն ջրաբաշխիչ հանգույցներից մեկը, իսկ Մայիսի 9-ի փողոցում «Ջրմուղ-կոյուղի» ՍՊԸ-ն ավարտելու է դիտահորերի կառուցումը: Իր հերթին, օգտնելով ջրամատակարարման առաջ ունենալով առաջիկա ձմեռը, ձգտելու է ավարտին հասցնել կիսատ մնացած աշխատանքներն ու վերացնել տարածքի բաշխիչ ցանցում նկատված թերությունները:

Վարչական շրջանի ջրամատակարարման համակարգի գոտիավորումը, որը սկսվել է գարնանը, հաջորդ տարի կշարունակվի, քանի որ միայն Գարեգին Նժդեհի, Մայիսի 9-ի փողոցներում ու դրանց հարակից տարածքներում են պահանջվող աշխատանքներն ավարտվում: Սակայն արդեն այսօր կարելի է խոսել զգալի դրական արդյունքի մասին: Դա և» ջրի կորստի նվազեցումն է, և» ջրամատակարարման տևողության ավելացումն ու հուսալիության բարձրացումը, և» ջրի ճնշման կարգավորումը: Իսկ եթե հաշվի առնենք, որ ամենուր նոր կառուցվող ջրագծերի զուգահեռ փողոցներում ընկերության միջոցներով ստեղծվում են անհատական դիտահորեր, ուր բնակիչները վերատեղադրում են իրենց ջրաչափերը, կարող ենք խոսել նաև ջրի վաճառքի կանոնավորման ու հաշվառման հստակեցման մասին, ինչը նույնպես շատ կարևոր է: Ակնհայտ է, որ նմանօրինակ աշխատանքների իրականացումը վարչական շրջանի մյուս տարածքներում նույնպես առավել շոշափելի կդարձնի դրական արդյունքը թե» ընկերության և թե» սպառողների համար:

 

Հաղորդակցության բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930