Լրահոս
Օրվա լրահոսը

Գրկախառնության, համբույրի եւ ծիծաղի դրական ազդեցության մասին

Նոյեմբեր 23,2012 17:22

Գրկախառնությունը ունի թերապեւտիկ նշանակություն: Ինչպես հայտնում է Comprehensive Psychology-ին ՝ Յան Աստրոմի գլխավորությամբ անցկացվել է հետազոտություն: Պարզել է, որ ամեն օր 10 վայրկյան գրկախառնությունը կարող է նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկը, իջեցնել հիպերտոնիկ հիվանդությամբ տառապող մարդկանց արյան ճնշումը, կանխել սթրեսը և դեպրեսիան։ Մասնագետները եկել են այն եզրահանգման, որ օրգանիզմում տեղի են ունենում փոփոխություններ՝ բարձրանում է օքսիտոցինի մակարդակը (կապվածության և վստահության հորմոն») և նվազում կորտիզոլի մակարդակը (սթրեսի հորմոն)։ Գրկախանությունները նաեւ նպաստում են իմունային համակարգի ամրությանը: Ինչպես տեսնում եք, հաճելին կարելի է համադրել օգտակարի հետ: Շատերը, չիմանալով որոշ «հաճույքների» օգտակար նշանակությունների մասին, «ամրապնդում են իրենց առողջությունը»: «Ուշադրություն չեմ դարձրել, թե ինչ է կատարվել իմ օրգանիզմում գրկախառնվելոց հետո: Միշտ մտածել եմ, թե այդպես դու խլում ես ուրիշ էներգիան՝մատնելով նրան թուլության: Լավ է, որ այն դրական ազդեցություն է թողնում, սակայն կարևոր է այն, թե ում ես գրկում»,-ասում է 22-ամյա Սոնան:

Համբույրը ևս դրական է անդրադառնում մարդու նյարդային համակարգի վրա, կանխում է սթրեսները: Նվազում է կորտիզոլոնի արտադրությունը, որը կարող է սթրեսի պատճառ դառնալ: Նշենք, որ համբույրի հորմոններից են սերոտոնինը, որը բավարարում է համբուրվողների տրամադրությունը, օքսիտոցինը, որն էլ պատասխանատու է սիրո և կապվածության համար: Վերջինիս արտադրությունը մի քանի անգամ ավելի շատ է տղամարդկանց մոտ: Եթե որոշ գործոններ բարելավում են առողջությունը, ապա ծիծաղը երկարացնում է կյանքը: Այն լայնացնում է արյան անոթները `օգնելով արյան շրջանառությանը և սրտի աշխատանքին: 100 անգամ ծիծաղելը հավասար է 15 րոպե հեծանիվ վարելուն: Ծիծաղի ժամանակ դեմքի մկանները յուրահատուկ ազդակներ են առաջացնում, ինչն էլ բարելավում է նյարդային համակարգի և ուղեղի գործունեությունը: Մեկ րոպե անկեղծ ծիծաղը նվազեցնում է սթրեսի հորմոները` կորտիզոնի և ադրենալինի քանակը, իսկ էնդորֆինը արյան մեջ բարձրանում է:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930